«Ղարաբաղյան հակամարտությունը տասնամյակների պատմություն ունի։ Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ 7 շրջան։ Ռուսաստանն առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ դրական չի ընկալել՝ փորձելով պահել տարածքներ, որոնց երբեք չէր հավակնում։ Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն էին պատկանում»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Россия 24-ին ու РИА Новости-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, Մոսկվան առաջարկել է հակամարտության քաղաքական կարգավորման բազմաթիվ տարբերակներ, սակայն արդյունքում «Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը»: «Այժմ, երբ Հայաստանը և Ադրբեջանը ԵՄ-ի հետ միասին փաստաթուղթ ստորագրեցին 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, մեզ համար դժվար է հետագա քայլերի մասին որոշում կայացնել: Այդ փաստաթղթում ասվում է, որ նոր անկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների վարչական սահմաններով, ներառյալ Հայկական ԽՍՀ-ն և Ադրբեջանական ԽՍՀ-ն, Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը»,- շարունակել է ՌԴ ԱԳ նախարարը։ |
Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն էին պատկանում. Լավրով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet