▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» հայերին ուղղված այս երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները

 

«Թաթոյան» հիմնադրամը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները

Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հունվարի 11-ին տեղադրել է մյուս «էկոակտիվիստ» գործակալների մասնակցությամբ տեսանյութ, որտեղ հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական հայասպան մտադրությունները. ևս մեկ ապացույց, որ նրանք որևէ կապ չունեն շրջակա միջավայրի հետ:
Մասնավորապես, նրանք միասին երգում են մի երգ, որն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրություններով ուղղված է հայերին` սպանության ու արյուն թափելու կոչերով: Տեսանյութի վերջում էլ նա ցույց է տալիս «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական ահաբեկչական կազմակերպության սիմվոլը:
Մենք պարզել ենք, որ այս երգը հատուկ գրվել է 2020 թվականի հուլիսին, այսինքն՝ 44-օրյա պատերազմից առաջ` որպես ադրբեջանական քարոզչական քաղաքականության մաս:
Երգի կրկներգի թարգմանությունն այսպիսին է.
Կյանք խլողներ ենք, գնում ենք սպանության
Մենք գնում ենք կյանք խլելու/սպանության
Գետնին մնացած մեր արյան համար արյուն թափելու ենք գնում
Գնում ենք արյուն թափելու
Կյանք խլողներ ենք, գնում ենք սպանության
Մենք գնում ենք կյանք խլելու/սպանության
Գետնին մնացած մեր արյան համար արյուն թափելու ենք գնում
Գնում ենք արյուն թափելու:
Այս օբյեկտիվ ապացույցը մեր նոր հատուկ զեկույցից է, որն ամփոփման փուլում է և բացահայտում է «էկոակտիվիստ» գործակալներին, թե ովքեր են նրանք իրականում: Նրանց են ոգեշնչում ադրբեջանական իշխանությունները հենց այս հանցավոր մտադրություններով:
Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը 2022թ. դեկտեմբերի 12-ից ապօրինի փակած, իրենց «էկոակտիվիստներ» հռչակած անձինք իրականում Ադրբեջանի կառավարության գործակալներ են, ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտումների քաղաքականության գործիք, հայատյաց մարդիկ:
Ի դեպ, այդ տեսանյութը ջնջել են տեղադրումից կարճ ժամանակ անց»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին