▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբսուրդների Հայաստանս

 

Աբսուրդների Հայաստանս
Երեկ Կառավարության շենքի մոտ բողոքի էին դուրս եկել առևտրականները. նրանք բողոքում էին «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների դեմ, մասնավորապես՝ առևտրի ոլորտի Փոքր ու միիջին ձեռնարկությունների, ձեռնարկատերերի համար միաժամանակ սահմանվել է պահանջ, որ ամբողջ իրացվող ապրանքների համար պետք է առկա լինեն ձեռքբերման փաստաթղթեր:
Վարչապետը, կառավարության մյուս պատասխանատուները շարունակում են պնդել, որ իրենց հարկային քաղաքականության թիրախը մանր բիզնես ունեցող առևտրականները չեն, ասում են՝ ձեր միջոցով հայտնաբերվելու ենք խոշոր տնտեսվարողների շրջանառության իրական ծավալները:
Այս միտքն աբսուրդների շարքից է. ստացվում է, որ պետության հարկային ու այլ մարմինները խոշոր գործարարության դեմ անզոր են ու նրանց դեմ պայքարում օգտագործում են առևտրականներին:
Ո՞վ կհավատա այս հեքիաթին:
Ավելի իրական է այն վարկածը, որ գործադիրը հերթական օրենսդրական սողանցքներն է ստեղծում՝ բյուջեն լցնելու համար: Ու դա անում է փոքր բիզնեսի հաշվին՝ մեծերին հարկելու անկարողության կամ ցանկություն չունենալու պատճառով:
Բայց եթե նույնիսկ կառավարության մոտիվացիան անկեղծ է, առևտրականների զայրույթն արդարացված է:
Կավարությունն, ըստ էության, ՙՙպատերազմ՚՚ է հրահրում օլիգարխիայի ու միջին բիզնեսի միջև ու որտե՞ղ է երաշխիքը, որ հերթական անգամ ՙՙգայլի բերան՚՚ չեն տրվելու հարյուրավոր փոքր ու միջին բիզնեսմեններ՝ սննկացման ու արտագաղթի հեռանկարով:

Երեկ Կառավարության շենքի մոտ բողոքի էին դուրս եկել առևտրականները. նրանք բողոքում էին «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների դեմ, մասնավորապես՝ առևտրի ոլորտի Փոքր ու միիջին ձեռնարկությունների, ձեռնարկատերերի համար միաժամանակ սահմանվել է պահանջ, որ ամբողջ իրացվող ապրանքների համար պետք է առկա լինեն ձեռքբերման փաստաթղթեր:

Վարչապետը, կառավարության մյուս պատասխանատուները շարունակում են պնդել, որ իրենց հարկային քաղաքականության թիրախը մանր բիզնես ունեցող առևտրականները չեն, ասում են՝ ձեր միջոցով հայտնաբերվելու ենք խոշոր տնտեսվարողների շրջանառության իրական ծավալները: Այս միտքն աբսուրդների շարքից է. ստացվում է, որ պետության հարկային ու այլ մարմինները խոշոր գործարարության դեմ անզոր են ու նրանց դեմ պայքարում օգտագործում են առևտրականներին:Ո՞վ կհավատա այս հեքիաթին:

Ավելի իրական է այն վարկածը, որ գործադիրը հերթական օրենսդրական սողանցքներն է ստեղծում՝ բյուջեն լցնելու համար: Ու դա անում է փոքր բիզնեսի հաշվին՝ մեծերին հարկելու անկարողության կամ ցանկություն չունենալու պատճառով: Բայց եթե նույնիսկ կառավարության մոտիվացիան անկեղծ է, առևտրականների զայրույթն արդարացված է: Կավարությունն, ըստ էության, «պատերազմ» է հրահրում օլիգարխիայի ու միջին բիզնեսի միջև ու որտե՞ղ է երաշխիքը, որ հերթական անգամ ՙՙգայլի բերան՚՚ չեն տրվելու հարյուրավոր փոքր ու միջին բիզնեսմեններ՝ սննկացման ու արտագաղթի հեռանկարով:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին