Արդեն տեղեկացրել ենք, որ լարված 14 օրերից հետո Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ և հանդես է եկել ելույթով:
Ելույթի վերջում Սերժ Սարգսյանը խոսել է նաև Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին:
Իսկ իր ելույթում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քաղաքական, հասարակական ու մշակութային այն գործիչներին, ովքեր «հրապարակավ դատապարտելով անընդունելին, սթափեցնող խոսք հասցնելով զինյալներին, իրականում նպաստում են խնդրի անարյուն լուծմանը, իրականում մատնանշում են այդ մարդկանց փրկության ճանապարհը»:
«Ափսոս, որ անհիմն ոգևորողները, հստակ գիտակցելով, որ նպաստում են զինյալների կործանմանը, չկարողացան զսպել իրենց մեջ կուտակած մաղձը, լիուլի թափեցին այն՝ միայն թե քաոս լինի, միգուցե ալեկոծումները պատահաբար կեղտը մակերես հանեն: Զզվելի է»,-ասել է Սերժ Սարգսյանը: