▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զզվելի է, երբ մարդու գլխին սարքելու համար ամբողջ ժողովրդի գլխին են սարքում

Տարոն Մարգարյանի վրա տեղեկատվական գրոհը շատ հարմար պահին գնաց, երբ որ երիտասարդ հանրապետականների մեծ մասը գտնվում էր ֆեյսբուքազուրկ Չինաստանում: Փաստորեն քաղաքապետը մենմենակ մնած մեդիադաշտի շնաձուկների դիմաց,շրջապատված լինելով,բացի քծնանքից ուրիշ ոչ մի բանի պիտանի վարչության պետերով ու կարիերիստներով:

Խփողը շատ լավ գիտեր երբ խփեր ոնց խփեր: Իրականում Տարոն Մարգարյանի թշնամիները, դա ոչ թե ընդդիմադիր ակտիվիստներն են, ինչպես իրեն փորձում են համոզել , այլ փտած քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներն են, որոնք շատ ծանր էին տանում Տարոնի վարկանիշը հասարակ քաղաքացիների շրջանում:

Ցավոք սրտի, Տարոն Մարգարյանը անպատրաստ եղավ քաղաքական կեղտոտ ինտրիգներին: Ու հիմա շատ արագ կորցնում է իր և իր հոր կողմից երկար տարիների ընթացքում կուտակած հարգանքն ու սերը:

Չգիտեմ, արդյոք գնացքը արդեն մեկնել է, բայց մի բան զզվելի է, մարդու գլխին սարքելու համար, ամբողջ ժողովրդի գլխին են սարքում տրանսպորտի թանկացում: Ու իմ կարծիքով, քաղաքապետի ամենօրյա լռությունը ու քայլեր չձերնարկելը վերջնականապես շատ մեծ ու յուղոտ խաչ կքաշի իրա քաղաքական ապագայի վրա:

Եվ եթե սա իրեն ձեռք է տալիս, ապա թող էլ իր աջակիցներից ոչ մի բան չսպասի:

Բլոգեր Տիգրան Քոչարյանի (Փիղ) գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее