▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված զինծառայող հերոս Սասուն Մկրտչյանի սիրած աղջկա հուզիչ գրառումը

Զոհված զինծառայող հերոս Սասուն Մկրտչյանի սիրած աղջիկը հուզիչ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

Երբ խոսում է ցավը, լռում է ամեն ինչ… կանգ է առնում անգամ ժամանակը: Սիրելի՛ս, իմ ժամանակը կանգ է առել ապրիլի 2-ից, երբ ասացիր, որ գնում ես…

Գրում եմ ու նույն պահին էլ լսում եմ քո ձայնը.

– Դուխո՛վ, Գոհա՛ր, դուխո՜վ, առաջ նայի՛, առա՛ջ:

– Ժամանակ է պետք՝ ժամանակս կանգ է առել…

– Գիիի՜ժ

– Հա՛, ճիշտ ես, քո գիժն եմ, բայց, սիրելի՛ս, ոչ թե գիժ եմ, այլ խելագարված եմ գուցե…

Բայց, միևնույնն է, ես քեզ լսում եմ, զգում եմ ներկայությունդ, ուզում եմ նաև զգալ քեզ, դիպչել քեզ, գրկել….

Կարոտում եմ, շաաա՜տ, շաաաա՜տ…..

Սասուն ջա՛ն, բոլորը պատմում են… խոսում քո մասին, նկարագրում քեզ, քո մարդ կերպարը… գովեստի շատ ու շատ խոսքեր են ասում…. Բայց ախր այդ բառերն այնքա՜ն խղճուկ են, այնքա՜ն նսեմ. իմ կարծիքով չկան բառեր, որոնք կբնութագրեն քեզ:

Հերոսս….

Քեզ հիմա բոլորն են հերոս կոչում: Երևի կյանքի դրվածքն է՝ հերոսացնել նահատակվելուց հետո: Բայց ինձ համար դու այդպիսինն էիր միշտ՝ իմ հերոսը:

Սա՛ս ջան, սկսած մեր երկրի նախագահից բոլորը խոնարհվեցին քո առջև, բայց, աշխա՛րհս, չնեղանա՛ս. ես խոնարհվել ու խոնարհվում եմ քո ծնողների առաջ՝ ՄԵԾ ծնողների արժանի զավակ:

Սասու՛նս, ժամանակս կանգ է առել Ղարաբաղի սահմաններին, բայց կյանքիս ուղին շարունակվում է ձգվել դեպի Եռաբլուր՝ առանց ժամանակի….

Ճիշտն ասած, ես էլ եմ զարմանում, որ կյանքն ու ժամանակը իրարից բաժան կարող են ապրել….

Դե երևի կարող են, բայց ես առանց քեզ չեմ կարող….

Խնդրում եմ, հրեշտա՛կս, հավերժ մնա՛ ինձ հետ…..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее