Լրագրող Վարդ Սիմոնյանը, ով ֆեյսբուքյան իր էջում զրույց էր հրապարակել ապրիլի 30-ին զոհված Վազգեն Հարությունյանի որդու՝ Ալեքսի հետ, շնորհակալություն է հայտնել բոլորին սրտացավ ու ջերմ վերաբերմունքի համար ու գրել հետևյալը.
«Այս երեխաներն, իրոք, մեր աջակցության կարիքն ունեն:Ես հենց սկզբից տվեցի երեխայի հեռախոսահամարը, որ ցանկացողներն ուղիղ կապվեն Ալեքսի հետ և ցանկության դեպքում անմիջական օգնեն տղաներին.հավատացեք, զրուցելով երեխաների հարազատների հետ, շոշափելով ընտանեկան նուրբ հարցեր և ի վերջո տղայի կամքը հաշվի առնելով՝ ես հասկացա, որ ճիշտը դա է:
Բայց քանի որ օգնողների թիվը մեծանում է, սփյուռքի մեր հարազատներն էլ են ցանկանում աջակցել, հրատապ է դառնում երեխաների անվամբ բացել հատուկ հաշվեհամար, որից նրանք կարող են օգտվել 18 տարեկանը լրանալուց հետո՝ հոգալով իրենց ուսման և հետագա բազում ծախսերը./ամենամսյա մասնահանումների համար բաց դաշտով/: Իսկ հիվանդ երեխայի բուժման մասով արդեն կան հստակ առաջարկներ՝ արտերկիր տեղափոխելու և հնարավորն անելու, որ երեխան ստանա պատշաճ բուժօգնություն: Մնանք կապի մեջ և առանց շահարկումների, լուռ և արժանապատիվ՝ մեր գործն անենք. ևս մի անգամ շնորհակալություն բոլորիդ»: