Հայ մայրեր բարեգործական ՀԿ-ի նախագահ Նարինե Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Դեռ այն կարծիքին եք, որ հրաշքներ չե՞ն լինում:
Դե ուրեմն այսօրվանից հավատացեք ԻՐԱԿԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԻՆ...
Գրիգին այսօր տեղադրեցին լսողական սարքը, փորձարկեցին և ի՞նչ, երեխան սկսեց կչկչալով ծիծաղել, պտտվել, թռվռալ այնպես, որ բժիշկ Լուսինեն էլ էլ ես էլ սկսեցինք հոնգուր հոնգուր լացել...
Դուրս ենք եկել փողոց, երեխան իր առանցքի շուրջ պտտվում է, իհարկե ոչ բոլոր ձայներն է լսում, բայց բարձր ազդանշաններից վախենում, թռվռում…
Մեքենայի մեջ արդեն երաժշտության վրա սկսեց զարմանալ ու զայրանալ, երբ ձայնն իջեցնում էի…
Նկարեցի, չդիմացա, որ այս աստվածային պահը մնա հիշողությանս ու հեռախոսիս մեջ, առհավետ…
ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ անչ՜ափ, բոլոր բոլորին, ովքեր իրենց լուման ներդրեցին, հավատացին ու վստահեցին!