Շվեդիայում ապրող հայերը «Մանչեսթեր Յունայթեդի»՝ այդ երկրում կայացած ստուգողական խաղից առաջ հանդիպել են Զլատան Իբրահիմովիչի հետ. ներկաներին աշխարհահռչակ ֆուտբոլիստը հումորով ողջունել է ասպես. «բարև հայկական մաֆիային»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, ով հանդես է գալիս շվեդական ֆուտբոլային ակումբներից մեկում. նա մասնավորապես գրել է. «Մի քանի րոպե շփվելուց հետո հասկանում ես, որ տղեն պոզետիվ, հումորի մեծ զգացումով ու բարի անձնավորություն ա։ Լիքը դրական լիցքեր ստացա»։
Զլատան Իբրահիմովիչի հետ նույն ժամանակահատվածում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի մասին էլ Լևոն Պաչաջյանը գրել է. «Ուրախ եմ, որ հանդիպեցի Հենոին իր նոր ակումբում։ Շատ բարձր էր տրամադրությունը և նոր մրցաշրջանից առաջ լիովին հարմարված թիմին! Էս տարի մեր տղեն էլ ավելի կփայլի ուրախացնելով մեզ բոլորիս։ Հաջողություն եմ մաղթում իրան»։