▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորի սնունդը ահավոր որակի է, վատ հոտ է գալիս․․․ Վարդան Ղուկասյանը «համտես»- քննարկում էր հրավիրել

«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն   այսօր հասարակության տարբեր ներկայացուցիչների հրավիրել էր զինվորական պահածոների դեգուստացիա։

Վարդան Ղուկասյանը նշում  է, որ պարբերաբար ստանում է հազարավոր ահազանգեր զինվորներից, որոնք բողոքում են, որ «տուշոնկաները» ոնց բերում են, այնպես էլ թափում են՝ «անգամ շները դա չեն ուտում»։

Եվ ահա, այսօր տեղի է ունեցել այդ միջոցառումը: «Տհաճ համ ուներ, բա հոտը, սա հնարավոր չի ուտել, չգիտեմ՝ ինչ միս է: Ու այս պահածոները գնում են դիրքեր: Սա մեր պատկերն է, պետության վերաբերմունքը՝ բանակին ու մեր զավակներին: Պետք է այցելենք արտադրամաս, տեսնենք՝ ի՞նչ արտադրամաս է, ինչո՞ւ է խոզերի համար նախատեսված պահածոն գնում դիրքեր»,- համտեսելով՝ ասել է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը։

Դահլիճ բերվեց նաև մի հովվաշուն, որին երեկվանից չէին կերակրել: Շունը չկերավ պահածոների տեսականուց և ոչ մեկը:

«Էս ի՞նչ եք տալիս զինվորին, ձեր տվածը անգամ շունը չի ուտում: Հետևությունները թողնում եմ հյուրերին ու լրագրողներին»,- հայտարարեց միջոցառմանն առցանց հետևող Վարդան Ղուկասյանը:

Զինվորի սնունդը ահավոր որակի է, վատ հոտ է գալիս․․․ Տեսանյութերը՝ Asekose․am-ի տելեգրամյն ալիքում

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее