▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորի մոր բաց նամակը Սեյրան Օհանյանին

Մեծարգո պարոն Օհանյան`

Գիտեմ, որ պատերազմի ուրվականը դեռևս հետապնդում է մեզ, ու դեռևս վաղ է խոսել հրա կամ զինադադարի մասին, այլ փոխարենը հնարավորինս պետք է աչալուրջ ու զգոն լինենք` պատրաստ հետ մղելու նենգ թշնամու ցանկացած հարձակում, հատկապես երբ վերջիններս սովոր են հարձակվելու անսպասելիորեն: Սակայն որպես զինվորի մայր, ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ մտահոգությամբ... մեր որդիները` հայոց բանակի քաջ զինվորները, որքան էլ որ պինդ ու սառնասիրտ գտնվեցին` քառօրյա պատերազմում դրսևորելով հայ զինվորին վայել բոլոր հատկանիշները, այնուամենայնիվ միս ու արյունից են բաղկացած և հոգեբանական բազմաթիվ տրավմաների ենթարկված պիտի լինեն` անցնելով այս կարճ, բայց պատասխանատու ուղին: Պատերազմը տոն չէ, հետևաբար այն չի գալիս ուրախացնելու, կամ գոտեպնդելու մարդկությանը, այլ` ցնցելու և խառնելու հոգեկան աշխարհը: Ուստի խնդրում եմ ձեզ, պատերազմին մասնակցած զինվորներին, որոնք առաջին իսկ զորահավաքին չեն զորացրվելու` տալ արձակուրդ, գոնե հինգ օրով, որպեսզի գտնվելով հարազատ միջավայրում մի կարճ ժամանակ ցրվեն և վերականգնեն ուժերը... Չեմ ուզում կիսեմ բազմաթիվ չակերտավոր մտահոգների կարծիքը, որ զինվորը ձեզ համար սոսկ գործիք է,այլ հավատում եմ, որ որպես հրաշալի զավակների հոգատար հայր, դուք ևս համարում եք, որ այսօրվա զինվորը վաղվա մեր քաղաքացին է, հասարակության բջիջը, իսկ անառողջ հոգեբանությամբ քաղաքացին չի կարող համարվել առողջ պետության գրավական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее