Համոզված ենք, որ դուք գոնե մեկ անգամ կյանքում նկատած կլինեք բանանի վրայի պիտակները: Բայց դուք երբևէ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե դրանք ինչ են նշանակում:
1.Եթե դրանց վրա 4 նիշանոց ծածկագիր է, որը սկսվում է 3 կամ 4 թվանշանով, ապա դա նշանակում է, որ այդ մթերքն աճեցվել է ինտենսիվ գյուղատնտեսության հիման վրա, որը ենթադրում է նաև, որ օգտագործվել են պարարտանյութեր և թունաքիմիկատներ:
2.Եթե մթերքն ունի 5 նշանոց ծածկագիր, որը սկսվում է 9 թվանշանով՝ դա նշանակում է, որ մթերքն ավանդական եղանակով է աճեցվել, ինչպես դա արել են հազարամյակների ընթացքում: Մեր օրերում նման եղանակն անվանում են «օրգանական», այլ խոսքով ասած՝ առանց պարարտանյութերի և թունաքիմիկատների:
3.Եթե մթերքն ունի 5 նշանոց ծածկագիր, որը սկսվում է 8 թվանշանով, նշանակում է, որ դա գենետիկ փոփոխությունների ենթարկված մթերք է (ԳՄՕ):