Ուզում եմ զգուշացում անել Ադրբեջանին և ԵԱՀԿ մյուս անդամներին՝ զգուշացեք Պուտինի Ռուսաստանի հետ միավորումից։ Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը։ «Ուզում եմ նաև խորհուրդ տալ Ադրբեջանին՝ փորձել հասկանալ ազատության գինը, ազատության արժեքը։ Մենք քանիցս դա տեսել ենք։ Այս զգուշացումն ուզում եմ փոխանցել բոլոր նրանց, ովքեր Ադրբեջանում են, որպեսզի ռուսական մեծ արջը մեկ անգամ ևս չփորձի գերակայել նախկին Խորհրդային միության հանրապետության նկատմամբ»,- ասել է սենատորը։ Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում *** Հայաստանը դժվարին հարևանության մեջ է գտնվում, մարտահրավերներ կան բոլոր ուղղություններով։ Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասել է սենատոր Ռոջեր Ուիքերը։ «Միացյալ Նահանգներում Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ագրեսիվ մոտեցում ունեն աշխարհի այն հատվածի նկատմամբ, որը փորձում է ազատ շնչել և ներկայացուցչական ժողովրդավարության մաս կազմել։ Ռուսաստանն այս տարածքում շատ ներգրավված է, իսկ Իրանն անմիջապես հարևանությամբ է գտնվում։ Նրանք չեն ցանկանում տեսնել ազատություն, ժողովրդավարություն, այդ ուղղությամբ աշխատանք, որը կատարել են մեր հայ բարեկամները»,- ասել է սենատորը։ *** |
Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի մասով որևէ ձգձգում չկա։ Այս մասին ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Հայաստանի մասով որևէ ձգձգում չկա։ Գնդակն այժմ ադրբեջանական կողմում է։ Գործընթացը շարունակվում է, և մենք լիահույս ենք, որ հաջողության կհասնենք»,- ասել է Ալեն Սիմոնյանը։ |
***
«Մենք շուտով Ռուսաստանում ունենալու ենք նոր դեսպան։ Թեկնածությունը ներկայացված է արդեն, սպասում ենք նշանակմանը»,– ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Վաղարշակ Հարությունյանը հետ կանչվի ՌԴ-ից իր վերջին հայտարարությունների համար, և արդյոք նրա հայտարարությունները համաձայնեցվում են ՀՀ ԱԳՆ–ի հետ։ Հիշեցնենք, որ ՀՀ–ում ՌԴ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածներից տուժած ռուսական մի շարք շրջաններ էր այցելել, նաև հայտարարել, որ երկու երկրների հարաբերությունները չեն սահմանափակվում առանձին անհատների հայտարարություններով։ |