▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենվում են ամենանողկալի շերտերի վրա՝ մարմնավաճառ երգիչ-դերասաններ, փնթի աղանդավորներ, անբարո կիսագողականներ․․․

Արթուր Դանիելյանը գրում է․ 

2010 թվականին Սերժ Սարգսյանի կայացրեց իր ամենահակահայ, ամենաավտորիտար որոշումը: Մեկ հեռախոսազանգով նա արգելեց Շանթ և Արմենիա հեռուստաընկերություններին ցուցադրել «Որոգայթ» ու «Կյանքի գինը» սերիալները: Պատճառն այդ սերիալներում քարոզվող քրեական ենթամշակույթն էր:

Տարիներ անց, երբ ադրբեջանա-իսրայելական դավադրության արդյունքում Հայաստանում հեղաշրջում տեղի ունեցավ և իշխանության եկավ «ժողովուրդը»` հիշյալ աղբը նորից սկսեց եթեր հեռարձակվել: «Սուրբը» անունով սերիալի վերջին էպիզոդները նույնիսկ կինոթատրոններում ցույց տվեցին: Իսկ հիմա պլանավորում են եթեր տալ «Որոգայթի» նոր սեզոնը: Դրա մասին հպարտորեն խոստովանեց էդ աղբի ստեղծող Հարութ Ղուկասյանը, ով բնական է` ոտից գլուխ նիկոլական է:

2026-ին, երբ ատելությունը ներարկվել է հասարակության բոլոր շերտերի մեջ, երբ այդ ամենը արտացոլվում է ամենօրյա ռեժիմով տեղի ունեցող կրակահերթերով ու ծեծկռտուքներով, պաշտպանության նախարար կոչեցյալը հատուկ ժողով է անցկացնում բանակում՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու նպատակով: Մինչդեռ այդ քրեական ենթամշակույթը, իրավապահների հետ ձեռք ձեռքի տված, այս վարչակազմի հիմնական հենասյունն է։

Ցանկացած ընդդիմացողի սկզբից թիրախավորում են ամենանողկալի ու ստոր քարոզիչները, հետո գործի են անցում քրեածին էլեմենտները, եթե դա էլ չի զսպում մարդուն, ապա ուղղակի գլխին գործ են շինում ու բռնել են տալիս: Եվ եթե հանկարծ ինչ-որ մեկը փորձի սրանց պատասխանել իրենց իսկ մեթոդներով, օգնության է հասնելու Ալիևը: Հենց դրա համար է, որ առաջնագծում կանգնած զինվորին զենք չեն տալիս, իսկ դրա մասին բարձրաձայնողներին զրպարտում, ծեծում, սպանում կամ կալանավորում:

Ախոռի վերածված մեր երկիրն էս ա: Օկուպացիոն վարչակազմի ղեկավարը կիրակի օրերը, գառան դիմակը հագած, պատարագների է մասնակցում, «կինը» կրթարշավներ է անում, ընտանեկան բռնությունից խոսում, ԱԺ-ում ինչ-որ բարեկրթության սանդղակներ են սահմանում, իսկ իրական կյանքում ինչին կպնում են դառնում է թրիքի մեջ խորտակվող ախոռ: Ու այս ամենն անելիս հենվում են հասարակության ամենանողկալի, գարշահոտ շերտերի վրա՝ մարմնավաճառ երգիչ-դերասաններ, փնթի աղանդավորներ, անբարո կիսագողականներ, անպատիվ սպաներ և անկուշտ, կաշառակեր չինովնիկներ:

Լիրբ, ամբարտավան, անշնորհք, անդաստիարակ, տգետ կենդանիների լարած որոգայթում է հայտնվել մի ամբողջ ազգ։

Դիտեք հանրապետության բոլոր էկրաններին...

info@asekose.am/095519696
Քաղաքական далее