▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զեբրաների հարցով» առաջարկ` Վլադիմիր Գասպարյանին և Տարոն Մարգարյանին

Հարգելի պարոն Մարգարյան, 
Հարգելի պարոն Գասպարյան,
Ինչպես բոլորս գիտենք Երևանում տեղադրվում են արագաչափ սարքեր և տեսախցիկներ, որոնք արձանագրում են վարորդների կողմից թույլ տված խախտումները: Բոլորիս համար գաղտնիք չէ նաև այն հանգամանքը, որ Երևանի բազմաթիվ փողոցներում և խաչմերուկներում գոյություն չունի գծանշաններ (գծերը բաժանման, ուղղությունները մասին տեղեկացնող նշումներ), որը և հանգեցնում է վերոնշյալ սարքերի կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ վարորդների անհամաձայնությունը (հիմնականում այս տեսքստով. «Ես չեմ տրորել հոծ գիծը» կամ «գիծը չի երևում ես որտեղից հասկանամ, որ այստեղ գիծ կա): 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ ՀՀ Ոստիկանության հետ համատեղ գծանշել, գոնե այն խաչմերուկները, որոնցում առկա են սարքերը: 
Ինձ թվում է և Ձեր և պարոն Գասպարյանի աշխատակազմում կգտնվի գոնե մեկ աշխատակից, որը կարող է իր աշխատանքային մեկ օրը տրամադրել չգծանշված խաչմերուկները և փողոցները անունները նշելու և զեկուցել դրանց մասին: 
Կանխավ շնորհակալ եմ:

«Անկախ Հայաստան»-ի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее