▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զբոսաշրջիկներին որսագողության տարած Վիլիսը պատկանում է «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին, իսկ ու՞մ է պատկանում ՍՊԸ-ն

Asekose.am-ը երեկ տեսանյութ էր տարածել, որ տրամադրել էր մեր  ընթերցող  Նարեկ Սաֆարյանը: vimeo.com կայքում   ներբեռնված տեսանյութում  պարզ երևում է,  որ «ինչ-որ հայեր Վիլիս մակնիշի մեքենայով անգլախոս զբոսաշրջիկներին տանում են Հայաստանի անտառներում ինչ-որ տեղ որսի.  29:30 րոպեին  երևում է  սպանված Հայկական Մուֆլոն, որը գրանցված է Կարմիր Գրքում»:

Asekose.am-ի տեղեկություններով,   զբոսաշրջիկներին որսի տարած 610 LL 62 համարանիշով Վիլիս մակնիշի մեքենան, որը նույնպես երևում է տեսանյութում, պատկանում է «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին: 

Հենց այդ կազմակերպությանն էր, ինչպես նաև «Սաֆարի» ՍՊԸ-ին, որ   2006 թվականին, կառավարության որոշմամբ, «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ից մի զգալի տարածք վարձակալական հիմունքներով հատկացվեց` ՝ 49 տարի ժամկետով անհատույց մշտական օգտագործման իրավունքով`  կենդանական աշխարհի օգտագործման եւ վերարտադրության կազմակերպման նպատակով:

Սակայն ակնհայտ է, որ կառավարության որոշման մեջ նշվածի  ճիշտ հակառակն է արվում:

Մեր բոլոր փորձերը կապվել ՍՊԸ-ի և Խոսրովի Արգելով ՊՈԱԿ-ի հետ մինչ այս պահն ապարդյուն են անցել: 

Նշենք. որ  «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին վարձակալության   տրամադրված 5329.91 հեկտար տարածքը հայտնի  Ուրցասարի տեղամասն է:

Հիշեցնենք, որ հայկական մուֆլոնն ունի սամանափակ տարածում և  կանգնած է անհետացման վտանգի եզրին. մուֆլոնի առանձնյակները ոչ մեծ խմբերով հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ-արգելոցում։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее