ՀՀ ԱԳՆ լրատվական բաժինը մեր երկրի արտաքին գերատեսչությանը զավեշտալի իրավիճակի մեջ է գցել. ԱԳՆ կայքում հայտնվել է տեղեկատվություն՝ «Նախարարի տեղեկալ Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Լոռու մարզ» վերնագրով»:
Համացանցի հայ օգտատերերը հիշել են Արտաքին գործերի նախարարության և ԱԳՆ պաշտոնյանների գործառույթների մասին ու չեն զլացել հիշել դրանցում և ընդհանրապես արտաքին քաղաքականությունում թերացումներն ու զարմացել փոխնախարարի մարզային այցի ու դրա կարևորության և ԱԳՆ կայքում հայտնվելու անհրաժեշտության մասին...
«Անհամբեր սպասում ենք Երևան՝ Նալբանդյանի պետական այցին․․․»,-այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Սարգիս Հարությունյանը:
Հեղինակ՝
Ա.Գրիգորյան
ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի թիվ 1245-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը, որի 2-րդ բաժինը վերաբերում է նախարարության գործառույթներին: Ըստ Կանոնադրության 8-րդ կետի` Նախարարությունն իր նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար իրականացնում է հետևյալ գործառույթները, որոնցից կթվարկենք մի մասը`
- Հայաստանի Հանրապետությունն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնելը,
- Հայաստանի Հանրապետության միջազգային արտաքին քաղաքականության ռազմավարության իրագործումը,
- միջազգային հարաբերությունների և կապերի ոլորտում գործադիր իշխանության հանրապետական ու տարածքային մարմինների գործունեության համակարգումը,
- «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախարարությանը վերապահված գործառույթների իրականացումը,
- Հայաստանի Հանրապետության գործունեության և միջազգային կազմակերպություններում, կոնֆերանսներում, խորհրդակցություններում և այլ հավաքներում մասնակցության ապահովումը,
- Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, մշակութային և հոգևոր կյանքի վերաբերյալ օտարերկրյա պետություններում պաշտոնական տեղեկությունների տարածմանն աջակցելը,
- Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերի լուսաբանումը,
- միջազգային հարաբերությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ առաջարկություններ պատրաստելը,
- Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ ընդհանուր վերահսկողության իրականացումը,
- Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական կապի իրականացումը և նրանց գործունեությանն աջակցելը,
- օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության իրականացումը,
- հյուպատոսական գործունեության իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի,
- դիվանագիտական ու հյուպատոսական փոստի առաքման և ստացման իրականացումը,
- Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների արտասահման մեկնելուն և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն նախատեսվող այցելություններին աջակցելը և անհրաժեշտության դեպքում` դրանք կազմակերպելը: