ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վերջերս էր: Երևանյան շոգերից գլուխս ազատելու համար ճանապարհվել էի Արագած: Աշտարակ չհասած` մի գարեջրատուն կա, իջա մի բաժակ սառը գարեջուր խմելու: Գարեջրատանը հանդիպեցի վաղեմի ծանոթիս:
-Գագիկ ջան, ուր էս գնում..
-Գնում եմ Արագած: Շոգ է, ջանս տամ հովերին...
Ծանոթս շատ լուրջ դեմքով հարցրեց,
-Լիլի Հովերի՞ն...
Հ.Գ.- Ես ու Լիլի Հովերը մտերիմ գործընկերներ ենք)))))))))))»: