Թեև Բի Բի Սի-ն հայտարարեց, որ մեր մոտ Հայաստանում ավտոբուսային հեղափոխություն է, սակայն, պարզվեց, որ հայի խասիաթը աշխատեց նաև այստեղ .... և ինչպես միշտ բոլորս ուզում ենք լինել հրամանատար և ոչ ոք չի ուզում լինել շարքային զինվոր, որի պատճառով չեմ բացառում, որ այս արթնացումը ևս կխուրդվի ու կփոշիանա , ինչ որ է .... կարելի է ասել միայն ափսոս, եթե նման բան լինի: Սակայն ինչն է հետաքչքիրը .... պայքարի փուլից հետո հիմա, երբ այսպես ասենք ամեն ինչ իներցիոն օրենքի համաձայն սկսում է հանգել, լրատվական դաշտում ասպարեզ է նետվում հերթական թեման ուշադրությունը շեղելու, թերևս խուրդելու գործը ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Չէ նոր բան չի եղել, ավելին եղածը չափազանց հինա է ու չափազանց ծեծված: Ինչպես որ միշտ լինում է նման դեպքերում, երբ կարիք է զգացվում ուշադրությունը հիմնականից շեղելու, անպայման գտնվում է մի աստղ, որ մի էշություն դուրս տա ու այդ էշությունը դառնա համազգային հիմնախնդիր, Հայոց Հարց, կամ էլ միանգամից հիշվում է Կոմայգին իր գունավոր բնակիչներով: Այս անգամ եղավ երկուսն իրար հետ.... էշությունը դուրս տվեց Անդրեն, սակայն դոզան այնքան էլ մեծ չէր, և վերստին քննարկման թեմա դարձավ Կոմայգին: Զարմանալի կերպով մենք սիրում ենք հորինել առասպելներ ու հավատալ այդ առասպելներին, տվյալ դեպքում գունավոր բնակիչների ամենակարող Բրյուս լինելու միֆին, թեև իրականում նման բան չկա և երբեք չպետք է այդ կարգի հիպերատրոֆիկացնել նրանց ունեցած ուժը, թեև մյուս կողմից երբեք էլ չպետք է անտեսել, քանի որ նրանք կան դա փաստ է: Ուղղակի երևի մեր սխալն էլ հենց այն է, որ ուշադրություն ենք դարձնում է դրանով իսկ պարարտ հող տալիս նրանց, ում ձեռնտու է մեզ միֆերով կերակրելը:
Հեղինակ` Արման Հակոբ