▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարմանալի չէ, որ կինն Արմեն Ամիրյանին չի վստահում տան բանալին...«Կույս կանանց միավորում» ՀԿ-ի հայտարարությունը

Օրվա հումորը:

Ֆեյսբուքում հայտնի «Կույս կանանց միավորում» ՀԿ-ն հայտարարություն է տարածել մշակույթի նորանշանակ նախարար  Արմեն Ամիրյանի այսօրվա հարցազրույցում արտահայտած մտքերի վերաբերյալ:

Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն այսօր բացահայտ պարծեցել է, որ դռան զանգը տվել է և առանց ավելորդ սեթևեթանքի սեփական կնոջ երեսին ասել, որ իր ժամանակի մեծ մասն անցկացնելու է ուրիշի հետ։ Նման ցինիզմ շատերի կողմից կարելի էր սպասել, բայց որ նախարար դառնալն այդքան շուտ կփչացնի նաև Արմեն Ամիրյանին, թերևս քչերն էին կանխազգում։

Կնոջը որպես ժամանակ հատկացնելու օբյեկտի, սեքսիզմի և սեռականության լուսային ազդեցությամբ դիտարկելը հարիր չէ մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյային։ «Կույս կանանց միավորումը» և անձամբ Արշալույս Ենոքյանը խստագույնս խոյահարում է նման մոտեցումը։ Ամենևին զարմանալի չէ, որ կինն Արմեն Ամիրյանին չի վստահում տան բանալին, և վերջինս ստիպված է եղել զանգը տալ։ Հիացմունքի է արժանի տիկինը, որն այդքանից հետո չի խորշել բացել դուռը։ Մեծահոգության և լայնախոհության վառ օրինակ, ինչից նախարարը սովորելու շատ բան ունի։

Նշենք, որ ,ըստ տեղեկությունների, իրականում Հայաստանում գոյություն չունի «Կույս կանանց միավորում»: Սա հայտնի էր դարձել հատկապես այն ժամանակ, երբ այդ ՀԿ-ն հայտարարեց Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդին» միավորվելու մասին, իսկ ավելի ուշ պարզվեց, որ ոմանք նուրբ հումոր են արել, ՖԲ-ում էջ բացել եւ անգամ ՀՎ-ին անդամագրվելու դիմում ուղարկել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее