Տեր Նավասարդ արք Կճոյանի և Այրարատյան Հայրապետական թեմի ՍԲ ՍԱՐԳԻՍ եկեղեցում ծառայող Տեր Հակոբ քհն Խաչատրյանի միջև ձևավորված հակամարտությունն արդեն նոր զարգացումներ է ստանում: Առաջնորդական փոխանորդը ձգտում է կանխել Տեր Հակոբ քհն Խաչատրյանի եղբոր՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպս Խաչատրյանի մուտքը Հայրապետական թեմ, իր թիրախը դարձնելով նրա եղբորը, իսկ Տեր Հակոբն էլ հաշվարկում է իր եկամուտները և տեսնում, որ ՍԲ Երրորդություն եկեղեցի հաճախողները հիմնականում սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներ են, ինչն էլ նշանակում է, որ Տեր Հակոբի գրպանը շատ հաճախ դատարկ է մնալու...Իսկ Վեհափառ Հայրապետը լռում է... Նա չի տեսնում, որ խարխլվում է վստահությունը եկեղեցու հանդեպ, արծաթասիրությամբ և աթոռակռվով բռնված հոգևորականները խայտառակում են մեր եկեղեցին, այնտեղից վանում հավատացյալներին: Չեմ կարող պնդել, թե կաթողիկոսն է հակակճոյանական շարժման հովանավորը, սակայն զարգացումները ցույց են տալիս, որ այս ամենի նրա սրտով է...
ԱՄՈԹ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ...
Լևոն Մութաֆյանի գրառումը
Ֆեյսբուք