▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

За нас, за вас, за газ

Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ու ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի  հնարավոր նշանակումը  համացանցում ոչ միայն բուռն քննարկումների, այլև հումորային գրառումների առիթ է տվել: 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այս առիթով  գրել է.  «За нас ,за вас ,за газ???»: Ի դեպ, ըստ ասեկոսեների, «За нас, за вас ,за газ»-ը Կարեն Կարապետյանի՝ Գազպրոմ ընկերության արդեն նախկին  բարձրաստիճան պաշտոնյայի սիրած կենացներից է: 

Բլոգեր  Տիգրան Քոչարյանն էլ տարածել է այս լուսանկարը՝ «Գազպրոմ՝ երազանքներն իրականանում են»:  

Հիշեցնենք, որ, ըստ նախատեսված կարգի, Սերժ Սարգսյանը վարչապետ կնշանակի կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее