▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուվեցի Կարոյին չի հաջողվել իր կամ որդու համար պատգամավոր դառնալու «դաբրո» ստանալ.«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանին՝ Յուվեցի Կարոյին, չի հաջողվել պատգամավոր դառնալու կամ որդուն պատգամավոր դարձնելու «դաբրո» ստանալ։

Հատկապես որդու համար Յուվեցին պատրաստ է եղել ամեն ինչի, սակայն Սերժ Սարգսյանը խորհրդարան մուտքի «արտոնագիր» չի իջեցրել, բայց հանձնարարել է աշխատել ՀՀԿ-ի համար, որ «հետո լավ լինի»։

Կարապետյանը հիմա հարազատ մարզում խորհրդարանական ընտրություններին ամբողջ ուժով աշխատելու է ՀՀԿ-ի և, մասնավորապես, ռեյտինգայինով առաջադրվող Արայիկ Գրիգորյանի օգտին, որպեսզի արդարացնի նախագահի հույսերը, քանզի իր եւ փեսայի վրա «լուրջ» գործեր կան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее