▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Վարդանյանը շփվում է գողականների և ոստիկանների հետ

ilur.am-ը գրում է, որ  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության իրենց աղբյուրների հաղորդմամբ՝ վերջերս նախարար Յուրի Վարդանյանին են այցելել հանցավոր աշխարհի մի քանի  հեղինակություններ: Այցի նպատակն է եղել ստանալ նախարարի կողմից «քցված» մի մեծ խումբ մարդկանց գումարները:

Եվ դա տեղի է ունեցել օրը ցերեկով, մայրաքաղաքի կենտրոնում: Հիմա պարզ է, թե նախարար դառնալուց ի վեր՝ ինչու է Յուրի Վարդանյանն իրեն շրջապատել անվտանգության ուժեղացված շքախմբով: Անվտանգության աշխատողներ են հերթապահում  նախարարության բոլոր հարկերում, այդ թվում՝ նախարարի ընդունարանում: Յու. Վարդանյանին սպասարկող մեքենան մշտապես հսկվում է իր անվտանգության աշխատակցի կողմից: Նախարարի ելքի ու մուտքի պահերին իսկական իրարանցում է սկսվում Երեւանի բանուկ հատվածում:

Հոդվածն ամբողջությամբ` այստեղ:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее