▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Yandex տաքսիի քարտեզում Ստեփանակերտը նշված է որպես Ադրբեջանի Խանքենդի

Արդեն տևական ժամանակ է, ինչ  Հայաստանում գործում է Yandex.տաքսի ծառայությունը:  Պատվերները կատարվում են բջջային հավելվածի և համակարգչի միջոցով:  Հատկանշականն այն է, որ ռուսական տաքսի ծառայության  հայաստանյան մասնաճյուղի քարտեզում  Ստեփանակերտը նշված է որպես Խանքենդի, որը, իբրև թե, Ադրբեջանի մաս է կազմում: Ստացվում է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի ամենատարածված տաքսի ծառայություններից մեկն ընդունում է Ադրբեջանի  «տարածքային ամբողջականությունը»:

Այս առիթով Asekose.am-ը  կփորձի ներկայացնել Yandex. տաքսիի պաշտոնական պատասխանը:

Հավելենք նաև, որ թեպետ Yandex.տաքսի ծառայությունն արդեն համարվում է Հայաստանում գործող, սակայն հաճախ կարելի է հանդիպել կարծիքներ, որոնց համաձայն` այս ծառայության միջոցով պատվերն ընդունվում է, սակայն այն այդպես էլ տեղ չի հասնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее