▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ղզղնած գներ Երևանում»

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ղզղնած գներ Երևանում

«Երևան Սիթիում» կարտոֆիլի ու սոխի թանկ գներն են։ Սամվել Ալեքսանյանը լինելով սննդի մեծածախ ու մանրածախ իրացման ցանցերի տեր, էժան գնում է սննդամթերքը, այդ թվում՝ գյուղմթերքները և դրանք թանկ վաճառում։ Երևանի փողոցների վաճառակետերում էլ կարտոֆիլն ու սոխն էժան չեն, համապատասխանաբար՝ 180-200 և 250 դրամ։ Տավուշի մարզում հիմա նորմալ որակի և չափերի կարտոֆիլի կիլոգրամի գինը 100 դրամ է, սոխինը՝ 130դրամ։

Ասում են՝ շուկայական հարաբերություններ են, իրականում գյուղմթերքների վերավաճառողների կողմից գնորդների անզուսպ թալան է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее