Խրտվիլակին բերել են, որ փակի թատրոնը, մեզ էլ փորձում էր կուտ տալ, բայց չկերանք. «Գոյի» գեղ․ ղեկավար
Թարմացված․ «Ոչ մեկը, նույնիսկ ԿԳՄՍՆ-ն, իրավունք չունի որոշելու՝ այս թատրոնը գոյություն ունենա, թե ոչ: Իրենք ներդրում չունեն այս թատրոնում»,- լրագրողների հեձտ զրույցում ասել է «Գոյ» թատրոնի դերասանուհի Մարինե Պետրոսյանը: Հիշեցնենք՝ «Գոյ» թատրոնի ստեղագործական անձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց՝ «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորումը չեղարկելու պահանջով։ |
Թարմացված․ «Մեր պահանջը մեկն է՝ մեր տունը չքանդել, մեր աշխատելու իրավունքը, ազատությունը մեր ձեռքից չխլել: Իրենք ոչ մի բան առ այսօր չեն ստեղծել, զբաղված են միմիայն քանդելով»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը: Հիշեցնենք՝ «Գոյ» թատրոնի ստեղագործական անձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց՝ «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորումը չեղարկելու պահանջով։ Դիտեք նաև՝ |