▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսակցություններ կան, որ Բրյուսելի ահաբեկչությունների ընթացքում մեկ հայ երիտասարդ է կորել

Երեկ՝ մարտի 22-ին, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում  տեղի ունեցած ահաբեկչությունների ընթացքում մեկ հայ երիտասարդ է կորել, որի ինքնությունը դեռ պարզ չէ: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում հայտնեց«Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի» լրատվության և PR պատասխանատու Պետո Դեմիրճյանը՝ հավելելով, որ այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

«Հայկական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ մեկ հայ երիտասարդ կորել է, սակայն դեռ փորձում ենք այդ տեղեկությունը ճշտել: Դեռ անուն ազգանվան մասին  տեղեկություններ չկան»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ՀՀ դեսպանատան թեժ գիծը զանգ է ստացել, որ 2 հոգի անհետ կորած են, սակայն ավելի ուշ նրանք հայտնաբերվել են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее