Շատերն են հանգստյան օրերին նախընտրում քաղաքից դուրս գալ, այցելել պատմամշակութային վայրեր(զբոսաշրջիկների մասին դեռ չենք խոսում):
Ասենք, օրերից մեկ օր, նրանք որոշում են այցելել XVII դարի վանք-ամրոց` Խոր վիրապ:
Հաճախ չեն դիմում զբոսավարի օգնությանը և փորձում են ինքնուրույն «գլուխ հանել», հասկանալ, թե ինչն ինչոց է: Փորձում են, բայց երբեմն չի ստացվում: Ասենք` ցուցանակն է բացակայում, կամ էլ` տխուր, հոգնած և անմխիթար վիճակում է գտնվում:
Խոսքն այս անգամ Խոր Վիրապի մասին ՎիվաՍելի հովանավորությամբ պատրաստված ցուցանակին է վերաբերում, և, հուսանք, սկսած կամ «փչացած» գործը ՎիվաՍել-ն անուշադրության չի մատնի: