▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոհեր Գորիսից հետո

Գորիսն այս պահին Հայաստանի ներվն է. այն բուժման կարիք ունի ու այդ բուժման գլխավոր պատասխանատուները՝ իշխանությունները, բուժման փոխարեն ներվը բացել են ու ասեղներով ծակում են.

Կատարվածի համար ցավում են Գորիսի բնակչության կարելի է ասել մեծամասնությունը, ցավում են ՀՀ ողջամիտ բոլոր քաղաքացիները, բայց ցավալով վերքի դարման չեն անում... Դրա համար շարժվել է պետք, դրա համար մի փոքր սեփական կաշվից այն կողմ նայել է պետք...

Շատերս ջայլամային մեր կեցվածքով մտածում ենք, որ միգուցե մեր հետ չի պատահի, բայց տեսեք. ինքս էլ ենթարկվող ու գլուխս կախող տեսակ չեմ, չի բացառվում, որ մի օր լիսկաներն ու նեմեցները ոխ հանեն ինձնից, բայց միայն նրա համար, որ մի օր կարող են ինձ էլ վնասել, չեմ պատրաստվում լռել, չեմ պատրաստվում կուլ տալ...(Վախկոտն ամեն օր է մեռնում իմացեք
Քաջերը մեկ անգամ փառքով իմացեք)...

Ողբերգության արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, նրան հետ չենք բերելու ոչ մի քայլով. ինչ էլ անենք, նրա 3 երեխաները անհայր են մնալու, կինն էլ, ծնողներն էլ, եղբայրներն էլ, ընկերներն էլ բոլորը կորցրել են Ավոյին, ու հիմա պետք է մտածել արդարադատության մասին, հետագա դեպքերը կանխելու մասին, պետք է մտածել, թե ինչ ենք անելու, որ Սյունիքում ու ընդհանրապես ՀՀ-ում իրավիճակ փոխենք...հակառակ դեպքում վենդետան, որին դեմ եմ, այլընտրանքային արդարադատություն է եղել ու մնում...Այս մասին չեն գիտակցում իշխանությունները, նրանք պատասխան են տալու նաեւ վենդետայի համար:

Կա ինֆորմացիա, որ իշխանությունները պատրաստվում են հրամանատար Արտակ Բուդաղյանին պատասխանատվության ենթարկել ապաքինվելուց հետո, ինչպես նաեւ զարզանդներին ու մի թեթեւ էլ՝ Լիսկայի տղային...

Հրամանատարին փորձելու են պատասխանատվության ենթարկելու շանտաժով լռեցնել. բայց նրան ճանաչողներն ասում են, որ Արտակը լռող տղա չի, նա թասիբ ունի...(ինքս կանգենլու եմ նրա կողքին, ընտանիքի որոշումների կողքին)... Իսկ այս պահին միայն ապաքինում եմ ցանկանում հրամանատարին..

Մտածեք ժողովուրդ, Գորիսը մեր կարիքն ունի, արդարադատությունը յուրաքանյուրիս քաղաքացիական կեցվածքից է կախված...

Շառից ու փորձանքից հեռու չեք կարող լինել, այն ամեն մի քայլափոխի կարող է ձեր դիմաց լինի.... Դրա համար մեզ բոլորիս գործի շեփորն է կանչում.

Ազատագրում ենք հանցագործներից Մեր պետությունը,

Ազատագրում ենք մեր երեխաներին, նրանց այսօրվա ու վաղվա օրը,

Ազատագրում ենք մեր ծնողներին. որդեկորույսի կարգավիճակում չենք ուզում տեսնել ոչ մի ծնողի,

Ազատագրում ենք իշխանության ծառաներին. նրանք պոտենցիալ հանցագործ ու տուժած են,

Ազատագրում ենք իշխանությանը, չենք ուզում քադաֆիի կարգավիճակում հայտնվեն. վենդետան նրանց դուռն էլ կթակի, նրանց համար այլընտրանքը բանտերում ավելի երաշխավորված պատիժն է...

Ազատագրում ենք ինքներս մեզ, մենք գերի ենք մեր վախերին ու ստերիոտիպերին..

 

 Դավիթ Սանասարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее