ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում հրապարակել է քաղաքացու նամակը՝ Հայփոստի մասին, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։
«Բարև Ձեզ, պարոն Ղուկասյան։ Ես Հայփոստի աշխատակից եմ, ներողություն եմ խնդրում մեր խնդիրներով ձեզ անհանգստացնելու համար, բայց մեր միակ հույսը դուք եք։ Ձեզ խնդրում եմ,որ Հայփոստում տիրող անօրինությունները նույնպես բարձրաձայնեք։ ՔՊ֊ական թափթփուկներն ամբողջությամբ գրավել են Հայփոստը և ինչ ուզում՝ անում են, ով իրենց թիմից է բարձր պարգևավճարներ է ստանում, իսկ ով դեմ է իրենց, բացահայտ կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում, զրկում են պարգևավճարներից, դիտավորյալ այնպիսի իրավիճակ են ստեղծում, որպեսզի ինքնակամ դիմում գրենք և դուրս գանք։ Կոնկրետ ես`այսօր դիմեցի մեր ուղղության համակարգողին, որպեսզի ինձ տրամադրի աթոռ, որպեսզի կարողանամ պատշաճ ձևով կազմակերպել աշխատանքս և սպասարկել աշխատողներին, սակայն նա ասաց, որ պահեստում աթոռ չկա, կանգնած աշխատի։ Պարոն Ղուկասյան, իշխանության գալուն պես խնդրում եմ ամենախիստ պատժին արժանացնեք Հայփոստում ծվարած բոլոր ձրիակեր ՔՊ֊ականներին։ Նշեմ նաև,որ ես Ձեր 5 տարվա հետևորդն եմ և անհամբեր սպասում եմ Ձեր իշխանության գալուն։ Կանխավ շնորհակալություն»։