Սիրանուշ Փիլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն մեկ ու կես ամիս ինձ համոզում էի, որ չանեմ այս գրառումը։ Բայց էլ չեմ համոզելու։
Սկզբից մեր տաքսին վթարի ենթարկվեց երկու շտապող, անհամբեր վարորդների պատճառով։ Արագ իջանք մեքենայից, որ հրդեհի մաս չլինենք։
Երկու շաբաթ առաջ մեր մյուս տաքսին էր վթարի ենթարկվելու, որովհետև իր համար չնախատեսված մասով ուզում էր շարք փոխեր, քանի որ ինչ նստել էինք շտապում էր։
Երեկ մեր աչքի առաջ մի աղջկա մեքենայի տակ էր գցելու մի մեքենա, որը հոծ գծով մտել էր դիմացի շարք։
Երեկ նաև մի կիսաքանդ ֆուռ, որի վարորդը կամ խմած էր, կամ ոչ ադեկվատ, վթարի պատճառ էր դառնալու, քանի որ օդից հայտնվեց ու մի մեքենայի դիմացը որոշեց կտրել ու հլը ինքն էր մունաթ գալիս։
Ես այսքան զահլա չէի անի գրել, եթե համբերությունս չսպառվեր։
Մարդիկ ու՞ր են շտապում, ում գործն ա կյանքից ավելի թանկ։
Մեկը մի օր ասեց, տվյալ երկրի բնակչության հոգեկան առողջության մասին միշտ պատմում է տվյալ երկրի երթևեկությունը։
Ես հոգեբան չեմ, բայց ասում եմ. մեծ մասը ունի հոգեկան լուրջ խնդիրներ, անհավանական ագրեսիա...
Հիմա հարց, արդյո՞ք այս ամենը չի տեսնում պետությունը, համապատասխան մարմինը։
Եթե ես եմ տեսնում, վստահ եմ' տեսնում եք։
Միթե դեռ ձև չեք գտել այս ամենի դեմն առնելու։
Ու գնալով ավելի վատ է դառնում ու նույնիսկ անտանելի։
Ո՞ւմ նշեմ, որ մարմնին նշեմ էստեղ....


