Խնձորեսկի ճոճվող կամուրջն էքստրիմի սիրահարների նախընտրելի վայրերից է...Զբոսանք անդունդի վրայով
Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ համայնքում գտնվող ճոճվող կամուրջն իր 160մ երկարությամբ գերազանցում է ԱՄՆ-ի ամենաերկար ճոճվող կամուրջը՝ Թեննեսի նահանգում գտնվող Ֆոքսֆայր լեռնային կամուրջը 121 մետր է ձգվում:
Խնձորեսկի կամուրջը շահագործման է հանձնվել 2012 թվականի հունիսին և անմիջապես դարձել է սիրված վայր ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:
Ձորից 63մ բարձրության վրա կառուցված կամուրջն իրար է կապում Հին Խնձորեսկի երկու ափերը:
Կամրջի կառուցման նախաձեռնողը խնձորեսկցի Ժորա Ալեքսանյանն է, ում գաղափարը իրականացվել է տեղաբնակների աջակցությամբ: Ճոճվող կամուրջ ունենալու ցանկությամբ ոգևորված Խնձորեսկի բնակիչներն իրենց ձեռքերով են այն կառուցել՝ առանց որևէ տեխնիկական միջոցի կիրառման:
14 տոննա կշռով և 1.5մ լայնությամբ կամուրջի վրայով միաժամանակ կարող է անցնել 700 մարդ:
JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի