Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց. «Այսօր վերջապես ընկավ բոլորի դիմակն ու ընդգծվեց՝ իսկական ընդդիմադիրներն ովքեր են, ով ում հետ է կոալիցիա, ով ում համար է գրպանի ընդդիմադիր աշխատում... ՔՊԿ-ի մասին կխոսեմ, քանի որ նրանց ծառաներն այդքան արժեք չունեն, որ անդրադառնամ»: Դահլիճից լսվեց «Հանրապետություն»-ից Անի Խաչատրյանի արձագանքը. «Խմել, նո՞ր ես եկել, անդաստիարակի ձենը կտրեք»: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց հանդարտվել: Հիշեցնենք՝ քննարկվում է ավտոկայանատեղիների վճարների թանկացման մասին նախագիծը: |
«Խմելը քո պրոֆեսիան ա», «Տիկին Խաչատրյան, յա՜»... լեզվակռիվ ավագանիում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet