shamshyan.com-ը գրում է. Երեկ` մարտի 16-ին, կեսգիշերին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 3 կին վարորդների տրանսպորտային միջոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երկուսը եղել են ոչ սթափ իսկ մեկն էլ իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական: Ֆոտոլրագրողը հայտնում է` երբ ՃՈ աշխատակիցները «օրիորդներից» պահանջել են ավտոմեքենայի փաստաթղթերն ու վարորդական իրավունքի վկայական` վերջիններս մի տևական ժամանակ իսկական շոու էին սարքել, իսկ աղջիկներից մեկն էլ ՃՈ աշխատակիցներից մեկին ասում էր` «Ընենց կանեմ` կմնամ վրեդ»:
Վարորդներից մեկն էլ ՃՈ աշխատակցին փորձում էր գայթակղել կրծքերով, սակայն պարզվեց, որ ՃՈ աշխատակիցը ծանոթ է Աստծո պատվիրաններին և չշնացավ նրա հետ, ավտոմեքենան էլ տեղափոխեց «գաի պլաշչադկա»:
Մանրամասները` տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում