Ilur.am-ը գրել է. ԱԺ արտահերթ նիստում, որտեղ պետք է քվեարկության դրվեն հայ-ռուսական համաձայնագրերը, դահլիճում գտնվող մի քանի լրագրողներ պաստառներ են պարզել և այդպես կանգնել դահլիճում մինչև որ ՀԱԿ խմբակցության առաջարկով հայտարարվել է 20 րոպե ընդմիջում: Պաստառների վրա գրված էր՝ «Խելքի եկեք, արա»:
Հիշեցնենք՝ քանի որ Զարուհի Փոստանջյանը հավաքել էր քվեարկության քարտերը, ԱԺ նախագահն առաջարկել է ձեռքով քվեարկել:
Իսկ ընդդիմադիր պատգամավորները լքել են ԱԺ դահլիճը:
Տեսանյութը՝ ilur.am-ի