Ստյոպա Սաֆարյանի կողմից ոստիկանության աշխատակից Կարեն Մովսիսյանի ֆեյսբուքյան, ինչ որ տեղ` ինտիմ նամակագրության հրապարակումը, հակասական` հիմնականում քննադատական կարծիք է առաջացրել օգտատերերի շրջանում:
-Չեմ ուզում անկոչ բարոյախոսի դեր կատարել, բայց իմ համեստ կարծիքով խաղի կանոններ կան, որոնք երբեք չպիտի խախտվեն: Անձնական նամակագրություն հրապարակելը եւ դա քննարկելը դրանցից մեկն է՝ անկախ նրանից, թե ո՛վ է հրապարակողը եւ , եւ ո՛վ է նա, ում հրապարակում են: Սա վերամբարձ ու վերացական խոսք չէ՝ նման չգրված կանոնները հասարակության հիմքն են, եւ կարող են խախտվել միայն ծայրահեղ եւ խիստ հիմնավորված անհրաժեշտության դեպքում,-գրել է Հրանտ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, իսկ բլոգեր Տիգրան Քոչարյանն ավելի կոշտ է արտահայտվել ու նշել է հետևյալը.
- Ստյոպա Սաֆարյան, քեզ միքիչ տղամարդու պես պահի էլի, ամոթ ա: Ինչ ես ուրիշի անձնական գրառությունը քո մոտ տարածում մի հատ էլ 60 տարեկան պառվա..զի նման հրճվում: Ափսոսում եմ, որ Մասիվում քո համար քարոզել եմ, որ պատգամավոր ընտրվես: Հետագա բոլոր պահվածքդ ինձ հասկացրեց, որ սխալվել եմ:
Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում, հրապարակելով ոստիկանության աշխատակից Կարեն Մովսիսյանի նամակագրությունը, գրել էր հետևյալը.
-Մտածում էի, թե ՀՀ ոստիկանության աշխատակից Կարեն Մովսիսյանը աշխատանքից հետո ՖԲ է մտնում իր անկողնում միանգամայն բավարարվելուց հետո: Պարզվում է, լրիվ հակառակն է` մտնում է ՖԲ չբավարարված: Լավ, ՀՀ Ոստիկանապետը չի՞ գիտակցում, որ ոստիկանի մոտ նման պահվածք տեսնելուց հետո չես կարող հարգել ոստիկանի ուսադիրը: Մարդը լոզերը թափելով չաթով մաստուրբացիա է անում` արդեն որերոդ անգամ մերժվելով... Նախորդ անգամ փորձեց ներկայացնել, թե ֆոտոշոփ են արել եւ իրեն զրպարտում են: Այս անգամ արդեն լրիվ գաստրոլներ է տվել...
Տեսանյութն` այստեղ