▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղաղություն Ադրբեջանի հետ չի կարող լինել մեկ պարզ պատճառով․ այդ պետությունն ուզում է Հայաստանի վերացումը

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հասկացե՛ք հայեր, ախր այնքան հստակ է ամեն ինչ:

Խաղաղություն Ադրբեջանի հետ չի կարող լինել մեկ պարզ պատճառով: Այդ պետությունն ուզում է Հայաստանի վերացումը, ոչ թե Արցախը, Սյունիքը, կամ մեկ այլ պատմական հայկական տարածք:

Ամբողջ մեր երկիրն է ուզում՝ մայրաքաղաք Երևանով․

Միթե՞ դժվար է մի փոքր լսել/կարդալ-տեսնել, թե ինչ է խոսում (շատ ուղիղ) և անում թշնամի երկրի առաջնորդն իր ամբողջ քաղաքական թիմով և դաշանկից Թուրքիայով:

Ի՞նչ է պատրաստվում զիջել Հայաստանի պատուհասը, որ բավարարի Ադրբեջանի՝ ամբողջի հանդեպ ունեցած պահանջը:
Լավ, նա ու իր խմբակն է դավաճան, անհայրենիք, ձեզ ի՞նչ եղավ: Մի քանի միլիոն մարդ անջատվե՞լ է իրականությունից:

Գլխավոր խնդիրը Երևանում է նստած...»։

Դիտեք նաև՝

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее