Yelaket.am-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կարինե Ի.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ: 20-ամյա Կարինեն 2016 թվականի մարտի 25-ին ոստիկանությունում հաղորդում է տվել, թե 2015 թվականի դեկտեմբերին համագյուղացի Վ.-ն հյուրանոցում իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, 2016 թվականի հունվարին համագյուղացի Լ.-ն է իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն ունեցել իր տատիկի տան հետնամասում, իսկ 2016 թվականի փետրվարին նույն վայրում իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել համագյուղացի Դ.-ն:
Քննությամբ պարզելով, որ Կարինեի հայտնած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, Կարինեին մեղադրանք է առաջադրվել ծանր հանցագործության կատարման մեջ երեք մարդու սուտ մեղադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դատարանում ամբաստանյալն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել: Նա հայտնել է, թե ինքը տատիկի տանն է եղել, դուռը թակել են: Ինքը դուրս է եկել ու տեսել, որ համագյուղացի Դ.-ն է: Նա զանգել է տատիկի բջջայինին, իրենց անհանգստացրել է: Ինքն այդ ժամանակ բջջային հեռախոս չի ունեցել: Տատիկն այդ մասին պատմել է իր հորը, հայրը գնացել է ոստիկանություն: Երբ ոստիկաններն իրենց տուն են եկել, ինքը ոչ մի բան չի պատմել: Ինքը ներկայումս զգում է, որ սխալ է թույլ տվել: Համագյուղացի Լ.-ն իրեն սպառնացել է, թե նկարներ ունի, կտարածի գյուղում: Դրա համար ինքը տատիկի տանից դուրս է եկել: Լ.-ն իր ուզածն արել ու հեռացել է, իսկ ինքը ցանկություն չի ունեցել: Երբ ինքը տատիկի տանից դուրս է եկել, Լ.-ին խնդրել է, որ հեռանա, բայց նա ասել է, որ գնան ուրիշ տեղ խոսեն: Գնացել են տատիկի տան հետնամաս:
Զրուցելու ժամանակ Լ.-ն իրեն անընդհատ քաշել է իր կողմ, իր խալաթը հանել, գցել է գետնին, իրեն պառկեցրել, ուզածն արել ու հեռացել է: Լ.-ն իրեն հաճախ է զանգել: Բայց ինքը դուրս չի եկել, իսկ այդ անգամը սխալվել ու դուրս է եկել: Ինքը երկու անգամ գոռացել ու խփել է, երբ Լ.-ն հարկադրաբար իր շորերը հանում էր: Ինքը ոստիկանությունում երկու անգամ է բացատրություն տվել, նույն բանն է ասել: Ինքը չէր ուզում Լ.-ի թշնամին դառնալ, հաջորդ օրը չի գնացել ոստիկանություն: Ինքն իրեն մեղավոր է համարում համագյուղացիներ Վ.-ի ու Դ.-ի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար, իսկ Լ.-ն իրեն իրոք բռնաբարել է… Ինքը Լ.-ին հանդիպել է երեք անգամ, միայն վերջին անգամ է սեռական ակտ ունեցել նրա հետ: Վ.-ի ու Դ.-ի հետ սեռական հարաբերություն ունեցել է իր կամքով, իսկ Լ.-ի հետ՝ ոչ:
Գործով տուժող Վ.-ն հայտնել է, թե Կարինեի հետ սեռական հարաբերություն ունեցել է հյուրանոցում փոխադարձ համաձայնությամբ: Տուժող Լ.-ն հայտնել է, որ ինքը սեռական հարաբերություն է ունեցել Կարինեի հետ, բայց ոչ այնպես, ինչպես նա է նկարագրում: Կարինեն զանգել է իրեն, ասել է՝ երբ տատիկը քնի, արի: Ինքը գնացել է Կարինեի մոտ, իրենք սեռական հարաբերություն են ունեցել: Ամեն բան նրա կամքով է եղել, նա չի գոռացել…
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում