Դիտեք նաև՝
168.am-ը գրում է.
Երկու շաբաթ է՝ «Հայոց Արծիվներ» ջոկատը գտնվում է Արցախի հարավ-արևելյան շրջանում՝ ջոկատի հրամանատար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ:
– Պարո՛ն Ասրյան, ինչպե՞ս են իրենց զգում «Հայոց Արծիվները», և այս պահին ի՞նչ է կատարվում Արցախի հարավային սահմանագծում:
– Ինչպես միշտ «Հայոց Արծիվները» գտնվում է բարձր պատրաստակամության մեջ, այսինքն՝ ջոկատի բոլոր տղաները, իմ գլխավորությամբ, ի սկզբանե տրամադրված են մարտական ոգով, ապրում են ազգային բանակի ողջ կանոնակարգին համաձայն, խստագույնս պահպանում են ջոկատի ներքին և արտաքին կարգ ու կանոնը, որն ինձ համար գերակա է, ինչպես նաև Պաշտպանության գլխավոր հրամանատարական կազմի կողմից իմ ջոկատի առջև դրված մարտական խնդիրն իրականացնում ենք մեծ պատասխանատվությամբ և անթերի: Ավելին, անձամբ ինքս շատ լավ գիտակցում եմ, որ պատերազմի հաղթանակի գրավականը պատերազմի ընթացքն է, և յուրաքանչյուր ջոկատի հրամանատար պետք է պարտադիր պահպանի այն ընթացքը, որն ինքը սկսել է, ինչն էլ պարտադիր իրականացնոմ եմ ես:
Ինչ վերաբերում է նրան, թե այս պահին ինչ է կատարվում Արցախի հարավային սահամանագծում, նշեմ միայն, որ և՛ Արցախի ու Հայաստանի Ադրբեջանի հետ սահմանագծի ողջ երկայնքի, և՛ Հայաստանի ու Արցախի բնակիչների անվտանգությունն էլ ավելի բարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է, և, բնականաբար, շնորհիվ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, Հայոց նախագահ Սերժ Սարգսյանի իմաստուն որոշումների, Պաշտպանության բարձրագույն ղեկավարության պրոֆեսիոնալ ծառայության, ազգային բանակի ողջ սպայական կազմի ու զինվորների անձնուրացության շնորհիվ:
Պարտադիր ուզում եմ նշել նաև բոլոր կամավորական ջոկատներին, որոնց նվիրվածությունը Հայրենիքի պաշտպանությանը անգնահատելի է: Առիթից օգտվելով ուզում եմ մարտական կոչս ուղղել իմ հայրենապահ ժողովրդին և ասել, որ խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված ադրբեջանցին նույն վախկոտ թուրքն է, ով, ինչպես 90-ականներին է փախչել հերոս հայորդիների առջևից, այնպես էլ հիմա է փախչում 18 տարին բոլորած քաջասիրտ ու ծնողապաշտ հայորդիների առջևից:
Ավելին, այսօր, քան երբևէ օրհասական է, որ Երկիր մոլորակում բնակվող յուրաքանչյուր հայ ընտանիք համախմբվի միասնության տանիքի տակ. միշտ լինի ազգային բանակի և Հայոց նախագահի կողքին. այդժամ մենք ազգովի կլինենք ավելի՛ ուժեղ, ավելի՛ միասնական, անկասելի ու անպարտելի:
Միաժամանակ ուզում եմ զգուշացնել հայկական անուն ազգանուն կրող այն բոլոր թյուրիմացություններին, ովքեր Հայաստանի և Արցախի սահմանագծի վրա ադրբեջանցիների կողմից կազմակերպված ցանկացած ոտնձգության ժամանակ առիթից օգտվելով փորձում են իրենց լոբբինգն ու ռեկլամն ապահովել, թո՛ղ գիտակցեն, որ Հայրենիքի պաշտպանության շահարկումը սրբապղծություն է, դավաճանություն…:
«Հայոց Արծիվներ»
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում