▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահ եմ՝ ամեն ինչ կհաղթահարես. Նազենի Հովհաննիսյանը՝ Անի Խաչիկյանին

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում դերասանուհի Անի Խաչիկյանի հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրա տարեդարձը:

 

 

«Էսօր արևային Անիի ծնունդն է , պարզ, մաքուր, դյուրահավատ, բայց և ուժեղ աղջնակը, որի որդին բոլորիս թուլությունն ու ուրախությունն է նկարահանման հրապարակում: ...կյանքում դեռ շատ կհիասթափվես ու էլի կոգևորվես, կպայքարես կամ կլռես, որովհետև կյանքը հենց դա է, բազում անհաջողությունների ու դրանց հաղթանակների մի անվերջանալի շարան: 

Միակ մաղթանքս, որ գեղեցիկ կապտականաչ աչուկներիդ մեջ տխրություն չմտնի ու մշտական բնակվի: Մնացած ամեն ինչ կհաղթահարես: Վստահ եմ: ) 
Արևային ժպիտդ մեզնից անպակա՜ս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее