Այսօր «Եռաբլուր» պանթեոնում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չցանկացավ խոսել երեկ Գյումրիում` ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի 26-ամյա որդու սպանության միջադեպին:
Լրագրողների հարցին` արդյո՞ք ոստիկանապետը չի թերանում իր աշխատանքում, եթե նման միջադեպեր են գրանցվում, մասնավորապես` Գյումրիում ու Էջմիածնում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Քրեական գործը գտնվում է քննչական գործի վարույթում: Ժամանակն է իմանալ, որ նման հարցեր չպետք է ուղղել ոստիկանապետին»:
Վլադիմիր Գասպարյանը լսեց իր պաշտոնանկության վերաբերյալ հարցերը, բայց նախընտրեց չպատասխանել: