▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրավորված զինյալի գյուղացիները փակել են Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը

armtimes.com-ը գրում է. Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում գյուղացիները փակել են Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, որի հետեւանքով մի քանի հարյուր մետր մեքենաների շարասյուն է գոյացել: Տեղում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Սպանդարյանի գյուղապետ Սպարտակ Սիմոնյանը կայքի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած Սեդրակ Նազարյանը Սպանդարյան գյուղից է, իսկ գյուղացիներն ի նշան բողոքի են փակել ճանապարհը: Տարածքում պետավտոտեսուչներն են փորձում խնդիրը կարգավորել, բայց ինչպես երեւաց գյուղապետի խոսքից, խնդիրը դեռ չի կարգավորվել: «Հիմա զբաղված ենք, հետո կխոսենք»,- ասաց Սպարտակ Սիմոնյանը եւ անջատեց հեռախոսը: Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее