«ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է լուրերը, որ առաջիկայում կուսակցություն է բացելու։
Մեր զրույցում լսելով կուսակցություն ստեղծելու մասին հարցը, նա ասաց, որ վերջին 4 տարում հարցազրույց չի տալիս և եթե ասելիք ունենա, անպայման կխոսի այդ մասին։ «Ես ձեզ ինչ որ պետք Էր ասեցի, ձեզ հաջողություն»,– այսքանով ավարտվեց նրա հետ զրույցը։ Շրջանառվող լուրերի համաձայն, Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը կոչվելու Է «Շրջադարձ» և գործելու Է ընդդիմադիր դաշտում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։