▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Սարգսյանը խոսեց իրեն ծաղրողների` 1000 դրամի վրա իր նկարը տեղադրողների մասին

ԱԺ հերթական քառօրյա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ սոցցանցերում իր անվան հետ կապված սրամտություններին: Օրինակ` նշեց, որ հազար դրամանոցի վրա իր նկարն են տեղադրել, կամ կան մարդիկ, որոնք պոտենցիալ դասալիքներ են, բայց քննադատություն են հնչեցնում: Մատնանշեց նաև մամուլի հրապարակումները, որոնք, ըստ նրա, ոչ միայն անտեղի են, այլև ամոթալի: 

«Գիտեմ, որ քննարկումներն, այս թեմայի հետ կապված, տեղափոխվել են մի դաշտ, որը քննարկման հետ կապ չունեն, բայց հասկանում եմ, որ վստահության խնդիր է: Շնորհակալ եմ նաև այն կարծիքների համար, որ ասում էին` եկեք կամաց խոսենք, սահմանին կանգնած տղաները կարող են լսել»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее