▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիագրային փոխարինող ըմպելիք է գտնվել

Մասնագետները պարզել են, թե որ ըմպելիքն է նպաստում երկու սեռերի սեքսուալ ակտիվության բարձրացմանը: Շոտլանդական փորձագետները եկել են այն եզրահանգմանը, որ օրական մեկ բաժակ նռան հյութը նույնպիսի ազդեցություն ունի, ինչպիսին` Վիագրան: Ընդ որում` նուռն այսպես է ազդում երկու սեռերի սեքսուալ կարողությունների ու ցանկությունների վրա: Մասնագետներն իրենց ուսումնասիրությունը ևս մեկ անգամ ստուգելու համար փորձ են անցկացրել, որին մասնակցել են 21-64 տարեկան 58 կամավորներ: Մասնակիցները երկու շաբաթ շարունակ ամեն օր նռան թարմ քամված հյութ են օգտագործել: Դրանից հետո մասնագետները ստուգել են օրգանիզմում տեստոստերոնի պարունակությունն ու պարզել, որ այն բարձրացել է գրեթե 14 տոկոսով: Ընդ որում, կանանց և տղամարդկանց մոտ ոչ միայն մեծանում է սեռական ցանկությունը, այլև փորձերը նաև ցույց են տվել, որ ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ արագանում ու ավելանում է դեմքի մազի աճը, իսկ կանանց մոտ ամրանում են մկաններն ու ոսկորները: Տեստոստերոնը նաև նպաստում է տրամադրության բարձրացմանն ու ազատում է սթրեսից: Բացի այդ, նռան հյութը կարելի է օգտագործել որպես հակասթրեսային բնական դեղամիջոց, այն բարելավում  է արյան շրջանառությունը, կանխարգելում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը և այլն: Սակայն 12-մատնյա աղիքի և ստամոքսի հետ կապված հիվանդություններ ունեցողներին այս միրգը հակացուցված է:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее