Ֆեյսբուքյան օգտատեր Նանա Սարգսյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում է տեղադրել լուսանկար, որն արվել է Իկա Միլիտոսյանի կողմից՝ Վերնիսաժում:
Լուսանկարից երևում է, որ Վերնիսաժում բաց վաճառքի է դրված բանակի համար նախատեսված օճառ: ՊՆ խոսնակը գրառման տակ խնդրել է տրամադրել հեռախոսահամար, որպեսզի կարողանան զբաղվել խնդրով:
Ավելի ուշ Իկա Միլիտոսյանը գրում է, որ իրեն արդեն զանգահարել են ՀՀ ՊՆ-ից: