Հայ գործարար Արման Մայիլյանը, ով վերջերս Իսպանիայում ձերբակալվել էր փողերի լվացման կասկածանքով, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, սփյուռքում գտնվող սիրելի հայեր և ընկերներ, ովքեր տեղյակ են եղել վերջին շրջանում իմ կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին :
Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ այժմ գտնվում եմ ազատության մեջ: Փառք Աստծո ինձ հետ ամեն ինչ կարգին է և միջադեպը, որի հետ ես բացարձակ կապ չունեի` կլինի վերջինն իմ կյանքում:
Ուզում եմ երախտիքիս խոսքը հղել Հայաստանում և ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սատարեցին ինձ այդ օրերին և հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին:
Հավատարիմ լինելով իմ արմատներին` միշտ մեծ պարտավորություն եմ զգացել բարձր պահելու հայի պատիվը, որն էլ ինձ ուղենիշ է ամբողջ կյանքիս ընթացքում:
Եվ որպես վերջաբան ուզում եմ ավելացնել, որ արդարությունը հիվանդանում է, սակայն, չի մեռնում:
Հարգանքներով ` Արման Մայիլյան