▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջապես երեխայիս ձայնը լսեցինք...Վիրավոր զինվոր Արման Լազգիյանը սկսել է խոսել

a1plus.am-ը գրում է. Ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած շարքային Արման Լազգիյանի մոտ դրական տեղաշարժ կա։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ծնողները նրան տեղափոխել էին Գերմանիա։ Համբուրգի կլինիկայում արդեն կատարվել են որոշ հետազոտություններ։ «Թոքերն են ստուգել, բայց ողնաշարի հետազոտություն դեռ չի կատարվել։ Արմանն արդեն նորմալ ուտում է։ Կերակրափողը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է։ Նա սկսել է խոսել. վերջապես երեխայիս ձայնը լսեցինք»,-քիչ առաջ կայքի հետ զրույցում պատմեց Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը։

meri2

Արմանը կարողանում է ձեռքերը շարժել, բայց ոտքերը՝ դեռ ոչ։ «Գերմանացի բժիշկներին հիացրել է մեր հայ բժիշկների կատարած աշխատանքը։ Իսկ հիմա երևի թե էլ վիրահատության կարիք չի զգացվի»,-նշեց նա։

Արմանի հայրը տեղեկացրեց նաև, որ տղային արդեն տեսության են եկել մի շարք մարդիկ. «Հայ համայնքի ներկայացուցիչներ են եկել, սրբազանն է եկել։ Մի քանի օրից էլ դեսպանը կգա»։

Բժիշկները նշել են, որ 2-3 ամիս կտևի բուժման վերականգնողական փուլը։ Հիշեցնենք, որ  զինծառայողը հակառակորդի գնդակից ստացել էր կերակրափողի, շնչափողի, ողնաշարի, թոքերի և այլ վնասվածքներ:

 

Զինվորին աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները.

HSBC բանկ. AMD 006057517001

RUB 006057517103

EUR 006057517102

USD 006057517101

Ստացող՝ Արման  Լազգիյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее