▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին

«Հրապարակ»-ը գրում է. «Մայր Աթոռում մի քանի օր է՝ քննարկումներ են ընթանում․ ինչպես անել, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայում նշանակված Եպիսկոպոսաց ժողովը չխափանվի, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը՝ իր ողջ ուժով և 10 տիրադավներով։ Նախօրեին հայտնի դարձավ, որ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել Մայր Աթոռի վեց եպիսկոպոս և մեկ քահանա։
Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ դատական ակտը վերաբերում է կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին վերականգնելուն, որը հունվարի 27-ին կարգալույծ հռչակվեց Վեհափառի տնօրինությամբ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հոգևոր թևը մանրամասներ չի հայտնում ժողովի կայանալ-չկայանալու մասին, քանի որ տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն շարունակում է բիրտ ճնշումները, ընդհուպ՝ Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее